Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 185. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 185. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) Միության ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

1. Հայտարարատուի՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող Միության ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու պահից:

2. Հայտարարատուի՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքների համար արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝

1) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածին համապատասխան, այդ թվում՝ սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո.

2) ապրանքները, որոնց առնչությամբ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, և (կամ) գործողությունը դադարեցված այդ մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում Միության մաքսային տարածքից դուրս վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան.

3) արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումը և (կամ) դրանց բռնագանձումը՝ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

4) ապրանքների բացթողումը մերժելը՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.

5) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.

6) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

7) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).

8) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում, և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդպիսի ապրանքների բացթողում չի իրականացվել:

3. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքների համար արտահանման մաքսատուրքեր վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում:

4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝

1) ապրանքների կորստի օրը՝ նախքան «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների կորստի դեպքում, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ մաքսային մարմնի կողմից այդ ապրանքների կորստի փաստը բացահայտվելու օրը.

2) «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը, եթե «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգը չի ավարտվել սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածին համապատասխան:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքները ձևակերպված լինեին «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման:

Արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են ապրանքները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ գործող արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերը:

6. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) արտահանման մաքսատուրքերի գումարներից վճարման են ենթակա տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների մասով տրամադրվեր դրանց վճարման հետաձգման հնարավորություն, եթե դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով: Նշված տոկոսները հաշվեգրվում և վճարվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. «Մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու կամ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ապրանքները սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու կամ ապրանքները արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից հետո (ամբողջությամբ կամ մասամբ) սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված արտահանման մաքսատուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։