Հոդված 190. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը
Հոդված 190. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը
1. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը սահմանվում է ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետի հիման վրա, որը սահմանված է ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում:
2. «Ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետը երկարաձգվում է անձի դիմումի հիման վրա՝ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելու դեպքում:
3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելիս, «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել այն լրանալուց հետո հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ: Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս այն լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը վերսկսվում է այդ մաքսային ընթացակարգը դադարելու օրվանից: