Հոդված 202. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները
Հոդված 202. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմաններն են`
1) ապրանքները նախատեսված են ԱՏԳ տարածքում ԱՏԳ ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) կողմից տեղավորման և (կամ) օգտագործման համար ԱՏԳ ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) կողմից ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման նպատակով՝ «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին) համապատասխան, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ այդպիսի անդամ պետության տարածքում ստեղծված առանձին ԱՏԳ-ների տարածքում տեղավորման և (կամ) օգտագործման համար:
2) ապրանքները նախատեսված են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում այն անձանց կողմից տեղավորման համար, որոնք նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտներ (մասնակիցներ, սուբյեկտներ) չեն և որոնք նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) հետ կնքել են ծառայությունների մատուցման մասին պայմանագիր՝ պայմանով, որ նշված ծառայությունները մատուցելիս ապրանքների հետ կատարվող գործառնությունները չեն փոփոխում ապրանքների բնութագրերը, որոնք կապված են ծածկագրի փոփոխության հետ՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան.
3) օտարերկրյա ապրանքների նկատմամբ արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան:
2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ այն ԱՏԳ ռեզիդենտներ (մասնակիցներ, սուբյեկտներ) հանդիսացող անձինք, որի տարածքում պետք է տեղավորվեն այդ ապրանքները, իսկ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ նաև սույն հոդվածի 3-րդ կետում նշված կամ Հանձնաժողովի կողմից՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան որոշված այլ անձինք:
3. Որպես Միության մաքսային տարածքի մնացած մաս կամ դրա սահմաններից դուրս նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ներմուծվող կամ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքից արտահանվող՝ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ սույն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում և 2-րդ ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված անձինք՝ ծառայությունների մատուցման մասին պայմանագրի հիման վրա:
4. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու ԱՏԳ ռեզիդենտներ (մասնակիցներ, սուբյեկտներ) չհանդիսացող՝ անդամ պետությունների անձանց և այն դեպքերը, երբ այդ անձինք կարող են հանդես գալ որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ:
5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝
1) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տեղավորումը և դրանց գտնվելը ԱՏԳ տարածքում՝ ԱՏԳ գործունեության ժամկետի ընթացքում կամ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի՝ ԱՏԳ տարածքում կիրառման ժամկետի ընթացքում կամ նախքան անձի կողմից ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելը՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետը.
2) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը ԱՏԳ տարածքում՝
«ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին) համապատասխան կամ սույն Օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված նպատակներին համապատասխան.
նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող անձի և նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) միջև կնքված ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան, եթե ապրանքները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվել են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում այդպիսի ծառայությունների մատուցման համար.
3) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տեղավորումը և օգտագործումը ԱՏԳ տարածքում, որոնք իրականացվում են՝
այդպիսի ապրանքների հայտարարատուի կամ սույն Օրենսգրքով սահմանված կամ սույն Օրենսգրքին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ անձանց կողմից.
նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից, եթե նա ապրանքների պահպանումն իրականացնում է ծառայությունների մատուցման մասին պայմանագրով և չի հանդիսանում այդպիսի ապրանքների հայտարարատու.
4) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ գործողությունների կատարումը՝ սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածին համապատասխան:
6. ԱՏԳ գործունեությունը դադարեցնելու կամ ԱՏԳ տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում կամ անձի կողմից ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելու դեպքում սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների օգտագործման պայմանները պետք է պահպանվեն մինչև այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ դադարեցումը՝ սույն Օրենսգրքի 207-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան:
7. Այն դեպքում, երբ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը) ծառայությունների մատուցման պայմանագրով իրականացնում է այն ապրանքների պահպանումը, որոնց հայտարարատուն չէ, նա պարտավոր է պահպանել ապրանքների օգտագործման պայմանները՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան: