Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 244. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 244. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները

1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայման է արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան:

2. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն անմաքս առևտրի խանութի տիրապետող հանդիսացող անձը, որտեղ գտնվելու և իրացվելու են այդ ապրանքները:

3. Ապրանքներն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործելու պայմաններն են՝

1) անմաքս առևտրի խանութներում ապրանքների գտնվելը.

2) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացումը՝ սույն օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձանց.

3) «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների առանձին կատեգորիաների իրացման պայմանի պահպանումը՝ նախատեսված սույն Օրենսգրքի 245-րդ հոդվածով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։