Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 263. Ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 263. Ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

1. Միության մաքսային տարածքով փոխադրման համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող՝

1) անդամ պետություններում կամ Միության անդամ չհանդիսացող պետություններում չգրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները.

2) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման միջոցները, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների, դրանց ժամանման վայրից դեպի այն մաքսային մարմին դրանց փոխադրման համար, որի գործունեության տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում կամ բնակվելու է այն ֆիզիկական անձը, որն իրականացնում է Միության մաքսային տարածք այդ ապրանքների ներմուծումը.

3) անձնական օգտագործման ապրանքները, որոնք ներմուծվում են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի անդամների, անդամ պետությունների հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և այլ հյուպատոսական պաշտոնատար անձանց, հյուպատոսական ծառայողների, Միության մաքսային տարածքից դուրս տեղակայված միջազգային կազմակերպություններին կից՝ անդամ պետությունների ներկայացուցչությունների աշխատակիցների, նրանց հետ բնակվող՝ իրենց ընտանիքի անդամների կամ այդ անձանց անունից և հանձնարարականով գործող այլ անձանց կողմից, ժամանման վայրից դեպի այն մաքսային մարմին դրանց փոխադրման համար, որը որոշվում է Միության մաքսային տարածք այդ ապրանքների ներմուծումն իրականացնող անձանց դիմումի հիման վրա.

4) Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, հյուպատոսական հիմնարկների աշխատողների, միջազգային կազմակերպություններին կից՝ պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի (աշխատակիցների, պաշտոնատար անձանց), նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքի անդամների կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, ներառյալ առաջնահերթ ձեռքբերման ապրանքները, ժամանման վայրից դեպի այն մաքսային մարմին դրանց փոխադրման համար, որի գործունեության տարածքում են գտնվում այն դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները, միջազգային կազմակերպություններին կից՝ պետությունների ներկայացուցչությունները, միջազգային կազմակերպությունները և դրանց ներկայացուցչությունները, այլ կազմակերպություններ կամ դրանց ներկայացուցչություններ, որոնց աշխատակիցներ, աշխատողներ, անձնակազմ (աշխատակիցներ, պաշտոնատար անձինք) նրանք համարվում են.

5) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամների և հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական պաշտոնատար անձանց, նրանց հետ բնակվող՝ իրենց ընտանիքի անդամների կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները՝ ժամանման վայրից Միության մաքսային տարածքով դեպի մեկնման վայր դրանց փոխադրման համար:

2. Անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ուղևորային մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձնական օգտագործման ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում դրանց առաքման վայրը որոշում է ուղարկող մաքսային մարմինը՝

1) անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցների համար, որոնք ներմուծվում են այդ տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ հանձնարարությամբ՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի մասին տեղեկությունների հիման վրա, իսկ անձնական օգտագործման այլ տրանսպորտային միջոցների համար՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները ներմուծող ֆիզիկական անձի դիմումի հիման վրա.

2) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների, այդ ապրանքների հայտարարատուի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրի կամ ենթադրյալ վայրի մասին տեղեկությունների հիման վրա.

3) սույն հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքների համար՝ Միության մաքսային տարածք այդ ապրանքների ներմուծումն իրականացնող անձի կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա.

4) սույն հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքների համար՝ դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի, միջազգային կազմակերպությանը կից՝ պետության ներկայացուցչության, միջազգային կազմակերպության կամ դրա ներկայացուցչության, այնպիսի այլ կազմակերպության կամ դրա ներկայացուցչության գտնվելու վայրի մասին տեղեկությունների հիման վրա, որի աշխատակիցը, աշխատողը, աշխատակազմը (աշխատակիցը, պաշտոնատար անձը) այն անձն է, որի անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք.

5) սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված անձնական օգտագործման ապրանքների համար՝ մեկնման վայրի մասին տեղեկությունների հիման վրա.

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձնական օգտագործման ապրանքների փոխադրման ժամանակ որպես հայտարարատու հանդես եկող ֆիզիկական անձը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կատարում է սույն Օրենսգրքի 150-րդ հոդվածով փոխադրողի համար նախատեսված պարտավորությունները:

5. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 271-րդ հոդվածը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։