ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 289. Ընդհանուր դրույթներ Միության մաքսային սահմանով խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների տեղափոխման կարգի և պայմանների մասին
Հոդված 289. Ընդհանուր դրույթներ Միության մաքսային սահմանով խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների տեղափոխման կարգի և պայմանների մասին
Սույն գլխով սահմանվում են Միության մաքսային սահմանով խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունները, այդ ապրանքների մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգի առանձնահատկությունները, խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները: