Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 313. Ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն անցկացնելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 313. Ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն անցկացնելու առանձնահատկությունները

1. Ապրանքների՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված մաքսային արժեքի մաքսային հսկողություն անցկացնելիս (այսուհետ սույն հոդվածում՝ ապրանքների մաքսային արժեքի հսկողություն) մաքսային մարմնի կողմից իրականացվում է ապրանքների մաքսային արժեքը որոշելու և հայտագրելու ճշտության (ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդի ընտրության և կիրառության, ապրանքների մաքսային արժեքի կառուցվածքի և մեծության, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունների փաստաթղթային հաստատման) ստուգում:

2. Ապրանքների մաքսային արժեքի հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինն իրավունք ունի հայտարարատուից պահանջելու գրավոր պարզաբանումներ՝ ապրանքների գնի ձևավորման վրա ազդող գործոնների, ինչպես նաև Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետ առնչություն ունեցող այլ հանգամանքների մասին:

3. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հսկողության այլ առանձնահատկություններ, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի կերպով որոշելու հատկանիշները, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունները ոչ հավաստի ճանաչելու հիմքերը որոշվում են Հանձնաժողովի կողմից:

4. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն ապրանքների մաքսային արժեքի հսկողության առանձնահատկությունները, որոնց առնչությամբ, սույն Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությանը և 225-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան, ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն չի ծագում:

5. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի հսկողությունն անցկացվում է՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։