ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 349. Մաքսային դիտարկումը
Հոդված 349. Մաքսային դիտարկումը
Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն իրականացնելու ապրանքների, այդ թվում՝ մաքսային հսկողության օբյեկտ հանդիսացող տրանսպորտային միջոցների և դրանց նկատմամբ բեռնային ու մյուս գործողությունների իրականացման, ինչպես նաև Միության մաքսային տարածքով ընթացող և մաքսային հսկողության գոտում կամ միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ ուղղակի կամ անուղղակի դիտարկում, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ: