Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 356. Մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկատվությանն առնչվելը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 356. Մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկատվությանն առնչվելը

1. Ցանկացած տեղեկատվություն, որը մաքսային մարմինների կողմից ստացվել է սույն Օրենսգրքին, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին և ակտերին, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, մաքսային մարմինների կողմից օգտագործվում է բացառապես իրենց վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման համար:

2. Մաքսային մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև սույն Օրենսգրքին, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերին և ակտերին, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ստացած անձինք իրավունք չունեն հրապարակելու, անձնական նպատակներով օգտագործելու կամ այլ անձանց, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններին փոխանցելու պետական, առևտրային, հարկային, բանկային և անդամ պետությունների օրենսդրությամբ պահպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ) պարունակող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ սույն Օրենսգրքով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3. Մեկ անդամ պետության մաքսային մարմիններն իրենց կողմից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ նախնական տեղեկատվությունը, փոխանցում են իրենց պետության պետական մարմիններին, եթե այդ տեղեկատվությունը նշված մարմիններին անհրաժեշտ է այդ անդամ պետության օրենսդրությամբ իրենց վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման համար՝ պետական, առևտրային, հարկային, բանկային և այդ անդամ պետության օրենսդրությամբ պահպանվող գաղտնիքի (գաղտնիքների) կամ այլ գաղտնի տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ այդ անդամ պետության օրենսդրության կարգով և պահանջների պահպանմամբ, իսկ սույն Օրենսգրքի 49-րդ գլխին համապատասխան ստացված տեղեկատվության նկատմամբ՝ նաև սույն Օրենսգրքի 375-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։