Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 362. Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակումը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 362. Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակումը

1. Սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով նախատեսված դեպքերում փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակումը մաքսային մարմինների և հայտարարատուների, փոխադրողների, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, լիազորված տնտեսական օպերատորների ու մաքսային գործառնություններ կատարող այլ անձանց միջև իրականացվում է էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման (ուղարկման) միջոցով:

2. Էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների էլեկտրոնային եղանակով փոխանակումն իրականացվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի և սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործակցության միջոցով կամ Ինտերնետ ցանցի ռեսուրսների օգտագործմամբ:

3. Թղթային կրիչով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման (ուղարկման) միջոցով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում, ինչպես նաև սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։