Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 374. Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրեր մուտք գործելու հնարավորությունը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 374. Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրեր մուտք գործելու հնարավորությունը

1. Մեկ անդամ պետության մաքսային մարմինների լիազորված պաշտոնատար անձինք իրավունք ունեն ներկա գտնվելու այլ անդամ պետությունների սահմանակից տարածքներում գտնվող՝ խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառքի սարքերի տեղադրման վայրերում մաքսային հսկողության անցկացման ժամանակ այն անդամ պետության մաքսային մարմինների լիազորված պաշտոնատար անձանց հետ միասին, որի տարածքում գտնվում են այդպիսի հաշվառքի սարքերը, եթե այդ հաշվառքի սարքերի ցուցմունքներն օգտագործվում են այդպիսի մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության շրջանակներում:

2. Հաշվառքի սարքերի տեղադրման վայրեր մուտք գործելու կարգը, մաքսային մարմինների փոխգործակցության կարգը, մաքսային հսկողություն ձևերը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերի ցանկը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։