Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 377. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման գործընթացի կազմակերպումը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 377. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման գործընթացի կազմակերպումը

1. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման գործընթացը ներառում է՝

1) մաքսային հսկողության օբյեկտների, իրականացված մաքսային գործառնությունների և ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ հետո անցկացված մաքսային հսկողության արդյունքների մասին տեղեկատվության հավաքումը և մշակումը.

2) ռիսկի գնահատումը.

3) ռիսկի ցուցիչի նկարագրումը.

4) ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և այդ միջոցների կիրառման կարգի սահմանումը.

5) ռիսկերի պրոֆիլների մշակումը և հաստատումը.

6) մաքսային հսկողության օբյեկտների ընտրությունը.

7) ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառումը.

8) ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման արդյունքների վերլուծությունը և հսկողությունը:

2. Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների տարբերակված կիրառման նպատակներով մաքսային մարմինները կարող են իրականացնել մաքսային գործառնություններ կատարող անձանց դասակարգում ըստ կատեգորիաների՝ դրանք ռիսկի մակարդակի ցածր, միջին կամ բարձր կատեգորիաների թվին դասելու միջոցով:

3. Ռիսկերի կառավարման գործընթացի իրականացման ժամանակ մաքսային մարմիններն առավելապես օգտագործում են տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները:

4. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման գործընթացն իրականացվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

5. Ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի:

6. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ռիսկերի այն ոլորտները, որոնց նկատմամբ մաքսային մարմիններին հանձնարարվում է հաստատել ռիսկերի պրոֆիլը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցներ կիրառել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։