Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 393. Ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրությունը, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների առգրավումը` մաքսային փորձաքննության անցկացման նպատակով

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 393. Ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրությունը, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների առգրավումը` մաքսային փորձաքննության անցկացման նպատակով

1. Մաքսային փորձաքննության անցկացման համար ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշներն ընտրվում են մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից:

2. Մասնագիտական գիտելիքների օգտագործման և տեխնիկական միջոցների կիրառման անհրաժեշտության դեպքում ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրությունը կարող է կատարվել մաքսային փորձագետի մասնակցությամբ:

3. Ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշներն ընտրվում են նվազագույն քանակությամբ, որն ապահովում է դրանց հետազոտության հնարավորությունը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրություն կատարելու արդյունքներով կազմվում է ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության ակտ, որի ձևը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

Ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության ակտը կազմվում է 3 օրինակից, որոնցից մեկը ենթակա է հայտարարատուին հանձնման (ուղարկման), նրա բացակայության դեպքում՝ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի, եթե այդպիսին սահմանվել է, իսկ միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության դեպքում՝ փոստային կապի նշանակված օպերատորին:

5. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք ընտրում են ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշները հայտարարատուի ներկայությամբ, նրա բացակայության դեպքում՝ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի ներկայությամբ, եթե այդպիսին սահմանվել է, իսկ միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության դեպքում՝ փոստային կապի նշանակված օպերատորի ներկայացուցչի ներկայությամբ:

Ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության ժամանակ մաքսային մարմնի պահանջով նշված անձինք պարտավոր են աջակցություն ցուցաբերել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց, այդ թվում՝ իրենց հաշվին իրականացնել անհրաժեշտ բեռնային և այլ գործողություններ:

6. Ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրությունը կարող է իրականացվել մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից հայտարարատուի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի բացակայությամբ՝ սույն Օրենսգրքի 328-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում՝ 2 ընթերակաների ներկայությամբ, իսկ սույն Օրենսգրքի 328-րդ հոդվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում՝ փոստային կապի նշանակված օպերատորի ներկայացուցչի ներկայությամբ, իսկ նրա բացակայության դեպքում՝ 2 ընթերակաների ներկայությամբ:

7. Մաքսային մարմինը չի փոխհատուցում ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության արդյունքում հայտարարատուի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի մոտ առաջացած ծախսերը:

8. Մաքսային փորձաքննության ավարտին դրա իրականացման ընթացքում ապրանքների չօգտագործված փորձանմուշները և (կամ) նմուշները մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմնի կողմից վերադարձվում են հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի, իսկ միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության դեպքում՝ փոստային կապի նշանակված օպերատորին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշները ենթակա են թաղման, ոչնչացման կամ ուտիլիզացման՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Մաքսային փորձաքննությունը նշանակած մաքսային մարմինը մաքսային փորձաքննությունն իրականացրած լիազորված մաքսային մարմնից ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշները ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի այդ ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշները վերադարձնելու մասին:

9. Հայտարարատուի կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի կողմից նշված տեղեկատվությունը ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում նրանց կողմից չստացված ապրանքների փորձանմուշները և (կամ) նմուշները արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:

10. Մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների մասով մաքսային փորձաքննության անցկացման համար այդ փաստաթղթերը և նույնականացման միջոցներն առգրավվում են մաքսային մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների առգրավման վերաբերյալ կազմվում է փաստաթղթերի, նույնականացման միջոցների առգրավման մասին ակտ, որի ձևը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:

11. Մաքսային փորձաքննության ավարտին մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերը մաքսային փորձաքննությունը նշանակած մաքսային մարմնի կողմից վերադարձվում են այն անձին, որից առգրավվել են այդ փաստաթղթերը:

Մաքսային փորձաքննությունը նշանակած մաքսային մարմինը մաքսային փորձաքննությունն անցկացրած լիազորված մաքսային մարմնից առգրավված փաստաթղթերը ստանալու օրվանից սկսած 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ տեղեկացնում է դրանք վերադարձնելու մասին այն անձին, որից առգրավվել են այդ փաստաթղթերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։