Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 411. Ժամանակավոր պահպանման պահեստները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 411. Ժամանակավոր պահպանման պահեստները

1. Ժամանակավոր պահպանման պահեստ են համարվում հատուկ սահմանված և հարմարություններով ապահովված կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները, որոնք նախատեսված են ապրանքների ժամանակավոր պահպանման համար:

2. Ժամանակավոր պահպանման պահեստը համարվում է ստեղծված ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում անդամ պետության անձին ընդգրկելու օրվան հաջորդող օրվանից:

3. Ժամանակավոր պահպանման պահեստի գործունեությունը դադարեցվում է ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին հանելու օրվան հաջորդող օրվանից:

4. Որպես ժամանակավոր պահպանման պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ինչպես նաև դրանց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։