Հոդված 413. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը
Հոդված 413. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը
1. Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝
1) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի կողմից սույն Օրենսգրքի 414-րդ հոդվածի երկրորդից յոթերորդ և իններորդ պարբերություններով նախատեսված պարտականությունները չկատարելը.
2) ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի դիմումը՝ իրեն ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու մասին.
3) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը.
4) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի:
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հիմքեր ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու համար: