Անցնել բովանդակությանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ:

Հոդված 423. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 423. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը

1. Ազատ պահեստի տիրապետողին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝

1) ազատ պահեստի տիրապետողի կողմից սույն Օրենսգրքի 424-րդ հոդվածի երկրորդից իններորդ պարբերություններով նախատեսված պարտականությունները չկատարելը.

2) ազատ պահեստի տիրապետողի դիմումը՝ իրեն ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու մասին.

3) ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը.

4) ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հիմքեր ազատ պահեստի տիրապետողին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։