Հոդված 432. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը և դրա տիպերը
Հոդված 432. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը և դրա տիպերը
1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը (այսուհետ սույն գլխում՝ վկայական) կարող է լինել երեք տիպի:
2. Առաջին տիպի վկայականով լիազորված տնտեսական օպերատորին տրվում է սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք:
3. Երկրորդ տիպի վկայականով լիազորված տնտեսական օպերատորին տրվում է սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք:
4. Երրորդ տիպի վկայականով լիազորված տնտեսական օպերատորին տրվում է սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից օգտվելու իրավունք:
5. Վկայականի ձևը և այն լրացնելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:
6. Վկայականն ուժի մեջ է մտնում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և ունի գործողության անսահմանափակ ժամկետ:
7. Վկայականն ուժի մեջ մտնելու օրվանից լիազորված տնտեսական օպերատորն իրավունք ունի օգտվելու սույն Օրենսգրքի 437-րդ հոդվածով նախատեսված հատուկ պարզեցված ընթացակարգերից:
8. Անդամ պետության այն մաքսային մարմինը, որը տրամադրել է վկայականը, լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օր հետո այդ անձին և այդ անդամ պետության մաքսային մարմիններին, ինչպես նաև, սույն Օրենսգրքի 368-րդ հոդվածին համապատասխան, այլ անդամ պետությունների մաքսային մարմիններին ներկայացվում է տեղեկատվություն լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու ամսաթվի և վկայականն ուժի մեջ մտնելու ամսաթվի վերաբերյալ: