ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ
Հոդված 46. Մաքսային վճարները
Հոդված 46. Մաքսային վճարները
1. Մաքսային վճարներն են՝
1) ներմուծման մաքսատուրքը.
2) արտահանման մաքսատուրքը.
3) ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ.
4) Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս գանձվող ակցիզները (ակցիզային հարկը կամ ակցիզային վճարը).
5) մաքսավճարները:
2. Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար պետք է վճարվեն միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր, հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր՝ սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան: Սույն գլխի և սույն Օրենսգրքի 7-11-րդ գլուխների դրույթները կիրառվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխով նախատեսված դեպքերում: