Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ

Հոդված 58. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 58. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը

1. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը կատարվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձևով:

2. Հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքերը, ինչպես նաև դրանց փոփոխման պայմանները և կարգը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ դրանք վճարվում են:

3. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է այն ապրանքների համար, որոնք ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով:

4. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելը կամ տարաժամկետ կատարելը համարվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու ժամկետի փոփոխություն՝ հետաձգված կամ տարաժամկետ վճարված գումարի՝ վճարողի կողմից համապատասխանաբար միանվագ կամ փուլ առ փուլ վճարմամբ:

5. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է վճարման ենթակա ամբողջ գումարի կամ այդ գումարի մի մասի համար:

6. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրմամբ ապրանքների բացթողման դեպքում ներմուծման մաքսատուրքերի գումարը, որի համար տրամադրվել է վճարումը հետաձգելու հնարավորությունը, ենթակա է վճարման այն ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ, որով տրամադրվել է այդպիսի հետաձգման հնարավորությունը:

Ներմուծման մաքսատուրքերի վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորության տրամադրմամբ ապրանքների բացթողման դեպքում ներմուծման մաքսատուրքերի գումարը, որի համար տրամադրվել է վճարումը տարաժամկետ կատարելու հնարավորություն, ենթակա է վճարման ներմուծման մաքսատուրքերի գումարների փուլ առ փուլ վճարման հաստատված ժամանակացույցին համապատասխան: Ընդ որում, փուլ առ փուլ վճարման համար հաստատված գումարներից յուրաքանչյուրը ենթակա է վճարման համապատասխան ժամանակահատվածում այդպիսի վճարման համար սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ:

7. Ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում է ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանով, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:

Ներմուծման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է՝ սույն Օրենսգրքի 9-րդ գլխին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։