Հոդված 78. Մաքսային գործառնությունների իրականացման կարգը
Հոդված 78. Մաքսային գործառնությունների իրականացման կարգը
1. Մաքսային գործառնությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են սույն Օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, իսկ սույն Օրենսգրքով չկարգավորված մասով՝ մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված դեպքերում:
Մաքսային գործառնությունների իրականացման տեխնոլոգիաները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
2. Մաքսային գործառնությունների իրականացման կարգն ու տեխնոլոգիաները որոշվում են՝ ելնելով Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների կատեգորիաներից, այն տրանսպորտային փոխադրամիջոցի տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը), Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձանցից, մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման առանձնահատկություններից, ինչպես նաև այն մաքսային ընթացակարգերից, որոնցով ապրանքները ձևակերպվում են:
Մաքսային գործառնությունների իրականացման կարգն ու տեխնոլոգիաները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, չպետք է հանգեցնեն մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների լրիվ կամ մասնակի չկիրառմանը:
3. Մաքսային գործառնություններն իրականացվում են նույն կերպ՝ անկախ ապրանքների ծագումից, ապրանքների ուղարկման երկրից և նշանակման երկրից:
4. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային մարմինների պահանջները պետք է հիմնավորված լինեն և սահմանափակվեն այն պահանջներով, որոնք անհրաժեշտ են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության պահպանումն ապահովելու համար: