ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 79. Մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման վայրն ու ժամը
Հոդված 79. Մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման վայրն ու ժամը
1. Մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների կողմից՝ նրանց գտնվելու վայրերում և աշխատանքային ժամերին:
2. Սույն Օրենսգրքով կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շահագրգիռ անձի պատճառաբանված պահանջով առանձին մաքսային գործառնություններ մաքսային մարմինների կողմից կարող են իրականացվել մաքսային մարմինների գտնվելու վայրից և (կամ) աշխատանքային ժամերից դուրս: