Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 82. Մաքսային մարմինների և անձանց կողմից մաքսային գործառնությունների իրականացումը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 82. Մաքսային մարմինների և անձանց կողմից մաքսային գործառնությունների իրականացումը

1. Մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների, հայտարարատուների, փոխադրողների, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց, այլ շահագրգիռ անձանց կողմից:

2. Մաքսային մարմինների անունից մաքսային գործառնություններն իրականացվում են մաքսային մարմինների այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք իրենց պաշտոնական (գործառութային) պարտականություններին համապատասխան ունեն այդպիսի մաքսային գործառնություններ իրականացնելու լիազորություն:

3. Առանձին մաքսային գործառնություններ մաքսային մարմինների կողմից կարող են իրականացվել մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:

Առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի միջոցով մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից այն սահմանելը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Հայտարարատուները, փոխադրողները, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք, այլ շահագրգիռ անձինք մաքսային գործառնություններն իրականացնում են անմիջականորեն կամ այդ անձանց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների միջոցով:

Հայտարարատուի, փոխադրողի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի, այլ շահագրգիռ անձի անունից մաքսային գործառնությունները կարող է իրականացնել մաքսային ներկայացուցիչը, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այդ անձանց հանձնարարությամբ գործող այլ անձ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։