Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 99. Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրերը

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 99. Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրերը

1. Ապրանքների ժամանակավոր պահպանման վայրեր են համարվում ժամանակավոր պահպանման պահեստները և այն վայրերը, որտեղ, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կարող է իրականացվել ապրանքների ժամանակավոր պահպանումը (այսուհետ՝ ժամանակավոր պահպանման վայրեր):

2. Ապրանքների ժամանակավոր պահպանումը կարող է իրականացվել ազատ պահեստի տարածքում, ԱՏԳ տարածքում, ապրանքներն ստացողի շինություններում, պահեստներում, բաց հրապարակներում և այլ տարածքներում, ինչպես նաև սույն Օրենսգրքով կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում:

3. Այն ապրանքները, որոնք կարող են վնաս պատճառել մյուս ապրանքներին, կամ որոնց համար պահանջվում են պահպանման հատուկ պայմաններ, պետք է պահվեն այդպիսի ապրանքների պահպանման համար հատուկ հարմարեցված ժամանակավոր պահպանման վայրերում:

4. Ժամանակավոր պահպանման վայրերում ապրանքները տեղավորելը հաստատվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։