Հոդված 1
Հոդված 1
Սույնով գործընկերություն է հաստատվում մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Համայնքի և դրա Անդամ պետությունների միջև: Այս գործընկերության նպատակներն են`
- ապահովել համապատասխան հիմք Կողմերի միջև քաղաքական երկխոսության համար` նպատակ ունենալով քաղաքական կապերի զարգացումը,
- աջակցել Հայաստանի Հանրապետության ջանքերին` ամրապնդելու իր ժողովրդավարությունը, զարգացնելու տնտեսությունը և ավարտելու անցումը շուկայական տնտեսության,
նպաստել Կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին և այդպիսով խթանել դրանց կայուն տնտեսական զարգացումը,
- հիմք ապահովել օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար: