Հոդված 1. Իրավական օգնություն տրամադրելը
Հոդված 1. Իրավական օգնություն տրամադրելը
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիների, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում օգտվում են իրենց անձնական, գույքային և ոչ գույքային իրավունքների նույն իրավական պաշտպանությունից, ինչ այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք իրավունք ունեն ազատ և անարգել դիմելու մյուս Պայմանավորվող կողմերի դատարաններ, դատախազություն, ներքին գործերի մարմիններ, անվտանգության մարմիններ և այլ հիմնարկներ, որոնց իրավասության մեջ են մտնում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը (այսուհետ` արդարադատության հիմնարկներ), կարող են հանդես գալ դրանցում, հարուցել միջնորդություններ, ներկայացնել հայցեր և իրականացնել դատավարական այլ գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:
3. Սույն Կոնվենցիայում օգտագործվող «քաղաքացիական գործեր» տերմինը ներառում է նաև տնտեսական վեճերի լուծմանը վերաբերող գործերը:
4. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև իրավաբանական անձանց նկատմամբ: