Անցնել բովանդակությանը

Հոդված 102. Քրեական հետապնդում իրականացնելը մերժելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 102. Քրեական հետապնդում իրականացնելը մերժելը

1. Քրեական հետապնդում իրականացնելը մերժվում է, եթե.

ա) քրեական հետապնդման վերաբերյալ հանձնարարությունն ստանալու պահին լրացել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները.

բ) անձի նկատմամբ, որի քրեական հետապնդման վերաբերյալ հարց է դրվում, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում միևնույն հանցագործության համար գործով կայացվել է քննությունը կարճելու մասին որոշում կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կամ քրեական գործ հարուցելը մերժվել է.

գ) առկա է համաներման մասին ակտը, որը վերացնում է կատարած արարքի համար պատժի կիրառման հնարավորությունը.

դ) անձը հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին, հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, չի հասել այն տարիքին, որից սկսած` քրեական պատասխանատվություն է առաջանում:

2. Քրեական հետապնդում իրականացնելը կարող է մերժվել նաև հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:

3. Քրեական հետապնդում իրականացնելը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմը պետք է գրավոր ծանուցվի մերժման հիմքերի մասին դրա վերաբերյալ որոշում ընդունվելու պահից 10 օրվա ընթացքում:

Մաս IV

Հատուկ դրույթներ քրեական գործերով իրավական

օգնության և իրավական հարաբերությունների մասին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։