Հոդված 70. Կալանքի վերցնելը կամ ձերբակալելը նախքան հանձնման վերաբերյալ հանձնարարություն ստանալը
Հոդված 70. Կալանքի վերցնելը կամ ձերբակալելը նախքան հանձնման վերաբերյալ հանձնարարություն ստանալը
1.Անձը, որի հանձնումը հայցվում է, միջնորդությամբ կարող է կալանքի վերցվել նաև նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը: Միջնորդության մեջ պետք է հղում լինի Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշմանը` կալանքի վերցնելու մասին, կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնման մասին հարցումը կներկայացվի լրացուցիչ: Նախքան հանձնման մասին հարցումն ստանալը կալանքի վերցնելու վերաբերյալ միջնորդությունը կարող է փոխանցվել կապուղիների տեխնիկական միջոցների օգտագործմամբ` բնօրինակի` փոստով կամ սուրհանդակով միաժամանակյա ուղարկումով:
2. Անձը, որը հանձնումը հայցվում է, նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը կարող է կալանքի վերցվել նաև իր նկատմամբ միջազգային (միջպետական) հետախուզում հայտարարվելու կապակցությամբ: Այդ դեպքում նրան կալանքի տակ պահելու հիմք են հանդիսանում որպես խափանման միջոց կալանքի վերցնելու մասին հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի որոշումը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:
3. Անձը կարող է ձերբակալվել նաև առանց սույն հոդվածի 1-ին կետում նշված միջնորդությունը ստանալու, եթե ներպետական օրենսդրությամբ նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում նա կատարել է հանձնում առաջացնող հանցագործություն:
4. Նախքան հանձնման վերաբերյալ հարցումը ստանալը կալանքի վերցնելու կամ ձերբակալելու մասին անհապաղ ծանուցվում է հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության մարմինը: