Հոդված 96. Դատարանների վարույթում գտնվող քրեական գործերի փոխանցման կարգը
Հոդված 96. Դատարանների վարույթում գտնվող քրեական գործերի փոխանցման կարգը
1. Դատական նիստերին ներկայացնելուց խուսափող և դատարանից թաքնվող ամբաստանյալների նկատմամբ քրեական գործերը, նրանց գտնվելու վայրը պարզելու և նրանց` հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիություն ունենալու կամ հանձնումը մերժելու դեպքում, գործով վարույթի կասեցումը վերացնելուց հետո սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում են հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկ` քրեական հետապնդում իրականացնելու համար:
2. Լրացուցիչ նախաքննության, քննության ավարտի և գործի քննության դեպքում կիրառվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությունը և սույն Կոնվենցիայի 90-րդ հոդվածը: