Անցնել բովանդակությանը

Հոդված 39. Խնամակալությունը կամ հոգաբարձությունը փոխանցելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Խնամակալությունը կամ հոգաբարձությունը փոխանցելու կարգը

1. Մի Պայմանավորվող կողմի հիմնարկը, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան, խնամակալությունը կամ հոգաբարձությունը մյուս Պայմանավորվող կողմի հիմնարկին կարող է փոխանցել այն դեպքում, եթե խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձը այդ Պայմանավորվող կողմի տարածքում բնակության վայր, գտնվելու վայր կամ գույք ունի: Խնամակալության կամ հոգաբարձության փոխանցումն ուժի մեջ է մտնում, երբ հայցվող Պայմանավորվող կողմի հիմնարկն իր վրա է վերցնում խնամակալությունը կամ հոգաբարձությունը և այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի հիմնարկին:

2. Հիմնարկը, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ստանձնել է խնամակալությունը և հոգաբարձությունը, դրանք իրականացնում է իր Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։