Հոդված 116. Փոխանցված և բեկանված դատավճիռները կատարելը
Հոդված 116. Փոխանցված և բեկանված դատավճիռները կատարելը
1. Եթե դատավճռի կատարման ընթացքում այն փոփոխվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից, որի տարածքում դատավճիռ է կայացվել, ապա որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմից, սույն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան, այդպիսի որոշման կատարման վերաբերյալ հարցը լուծելու համար:
2. Եթե դատավճռի կատարման ընթացքում այն բեկանվի այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կողմից քրեական գործի կարճումով, որի տարածքում դատավճիռը կայացվել է, որոշման պատճենն անհապաղ կուղարկվի դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին` կատարման համար:
3. Եթե կատարման ընթացքում դատավճիռը բեկանվել է, և նշանակվում է նոր նախաքննություն կամ դատաքննություն, ապա այդ որոշման պատճենը, քրեական գործի նյութերը և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը, սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածին համապատասխան, ուղարկվում են դատավճիռը կատարող Պայմանավորվող կողմից իրավասու արդարադատության հիմնարկին:
Բ ա ժ ի ն V
Եզրափակիչ դրույթները