Հոդված 41. Սեփականության իրավունք
Հոդված 41. Սեփականության իրավունք
1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է անշարժ գույքը: Այն հարցը, թե որ գույքն է համարվում անշարժ, որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:
2. Պետական գրանցամատյան մտցնելու ենթակա տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է տրանսպորտային միջոցի գրանցումն իրականացրած մարմինը:
3. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվել է այդպիսի իրավունքի ծագման կամ դադարման համար հիմք հանդիսացած գործողության կամ այլ հանգամանքի տեղի ունենալու պահին:
4. Գործարքի առարկա հանդիսացած գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում են գործարքի կնքման տեղի օրենսդրությամբ, եթե, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, այլ բան նախատեսված չէ: