Հոդված 118. Կոնվենցիայի հարաբերությունը այլ միջազգային պայմանագրերի հետ
Հոդված 118. Կոնվենցիայի հարաբերությունը այլ միջազգային պայմանագրերի հետ
1. Պայմանավորվող կողմերի հարաբերություններում, որոնք հանդիսանում են նաև քեական ոլորտում Եվրոպայի խորհրդի մեկ կամ մի քանի Կոնվենցիաների մասնակից, որոնք պարունակում են սույն Կոնվենցիայի առարկան շոշափող դրույթներ, կիրառվում են միայն սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնք նպաստում են դրանցում շարադրված սկզբունքների կիրառմանը:
2. Եվրոպայի խորհրդի վերոհիշյալ կոնվենցիաների մասնակից Պայմանավորվող կողմերի և այն Պայմանավորվող կողմերի միջև հարաբերություններում, որոնք այդպիսի կոնվենցիաների մասնակից չեն, կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:
3. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները, որոնց նրանք մասնակից են կամ կարող են դառնալ:
4. Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով` նրանց կենտրոնական արդարադատության հիմնարկները խորհրդատվություններ են անցկացվում սույն Կոնվենցիայի և այլ միջազգային պայմանագրերի հարաբերության հարցերով` անհրաժեշտության դեպքում ներգրավելով Պայմանավորվող կողմերի այլ պետական մարմինների ներկայացուցիչների: