Հոդված 31. Ամուսնալուծությունը
Հոդված 31. Ամուսնալուծությունը
1. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացիներն են համարվում ամուսինները դիմում տալու պահին:
2. Եթե ամուսիններից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի արդարադատության հիմնարկը քննում է ամուսնալուծության վերաբերյալ գործը: