Անցնել բովանդակությանը

Հոդված 61. Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կատարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 61. Քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կատարելը

1. Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության կատարումն ապահովում են սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Սույն Կոնվենցիայի 60-րդ հոդվածի 3-րդ կետում նշված` հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի որոշումները հիմք են հանդիսանում դրանցում նշված դատավարական և այլ գործողությունների կատարման համար: Հանձնարարության կատարման ընթացքում դրանց լրացուցիչ օրինականացում չի պահանջվում, եթե դա չի հակասում հայցվող Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությանը:

3. Հանձնարարությունն առավել լրիվ և ստույգ կատարելու նպատակով հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն:

Հանձնարարության կատարման ընթացքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կարող են նաև տեղեկատվություն փոխանակել քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու ընթացքի մասին, միմյանց լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել, ինչպես նաև համաձայնեցնել լրացուցիչ քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հարցերը:

4. Հանձնարարությունը կատարելուց հետո հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ստացված նյութերը ուղարկում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին կամ հանձնարարությունը նախաձեռնողին` հանձնարարության կատարման մասին ծանուցելով հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։