Հոդված 63. Համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելը և դրանց գործունեությունը
Հոդված 63. Համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելը և դրանց գործունեությունը
1. Մեկ կամ մի քանի անձանց կողմից երկու և ավելի Պայմանավորվող կողմերի տարածքներում կատարված կամ նրանց շահերը շոշափող հանցագործությունների արագ և բազմակողմանի քննության նպատակով կարող են ստեղծվել համատեղ քննչական օպերատիվ խմբեր:
2. Համատեղ քննչական օպերատիվ խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ձևակերպվում է սույն Կոնվենցիայի 60-րդ հոդվածով նախատեսված կարգով:
3. Համատեղ քննչական օպերատիվ խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին ծանուցում է ընդունված որոշման մասին և, համաձայնության դեպքում, միաժամանակ նրան տրամադրում է այդպիսի խմբի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց ցանկը:
4. Համատեղ քննչական օպերատիվ խմբի անդամները անմիջականորեն փոխգործակցում են միմյանց հետ, համաձայնեցնում են նախնական քննության հիմնական ուղղությունները, քննչական գործողությունների, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը, փոխանակում են ստացված տեղեկատվությունը: Ըստ համաձայնության` նրանց գործունեության համակարգումը իրականացնում է համատեղ քննչական օպերատիվ խմբի ստեղծման նախաձեռնողը կամ նրա անդամներից որևէ մեկը:
5. Քննչական գործողություններ, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացվում են համատեղ քննչական օպերատիվ խմբի այն Պայմանավորվող կողմի անդամների կողմից, որի տարածքում դրանք անցկացվում են: Համատեղ քննչական օպերատիվ խմբի մի Պայմանավորվող կողմի անդամների մասնակցությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում քննչական գործողությունների հետախուզական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմանը իրականացվում է սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված կարգով: