Հոդված 8. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության կատարման կարգը
Հոդված 8. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության կատարման կարգը
1. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կատարելիս հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կիրառում է իր Պայմանավորվող կողմի օրենսդրությունը: Հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի խնդրանքով` նա կարող է կիրառել հայցող Պայմանավորվող կողմի դատավարական նորմերը, եթե դրանք չեն հակասում հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը: Ընդ որում, հայցող Պայմանավորվող կողմը պետք է ներկայացնի դատավարական օրենքի տեքստը:
2. Եթե Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն իրավասու չէ կատարելու հանձնարարությունը, ապա նա 5-օրյա ժամկետում այն ուղարկում է իրավասու արդարադատության հիմնարկին և այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:
3. Հայցող Պայմանավորվող կողմի արադարադատության հիմնարկի խնդրանքով` հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը նրան ժամանակին հայտնում է հանձնարարության կատարման ժամանակի և տեղի մասին, որպեսզի նրա կողմից լիազորված ներկայացուցիչները, հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի համաձայնությամբ և նրա օրենսդրությանը համապատասխան, կարողանան ներկա գտնվել հանձնարարության կատարմանը, ինչպես նաև, եթե դա չի հակասում հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, մասնակցել դատավարական գործողությունների և հետախուզական միջոցառումների կատարմանը:
4. Այն դեպքում, երբ հանձնարարության մեջ նշված անձի ստույգ հասցեն հայտնի չէ, հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում նրա ճիշտ հասցեն (գտնվելու վայրը) պարզելու համար:
5. Հանձնարարությունը կատարելուց հետո հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ստացված փաստաթղթերը, առարկաները և նյութերը ուղարկում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին, եթե սույն Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում ցույց տալ իրավական օգնություն, հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ծանուցում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտւմ են հանձնարարության կատարմանը: