Հոդված 20. Իրավական օգնություն ցույց տալու ընթացքում տեղեկությունների գաղտնիությունը
Հոդված 20. Իրավական օգնություն ցույց տալու ընթացքում տեղեկությունների գաղտնիությունը
1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի հարցման հիման վրա ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն ստանալու փաստի և հանձնարարության բովանդակության ու դրա կատարման արդյունքում ձեռք բերված տվյալների գաղտնիության ապահովման համար:
2. Անհրաժեշտության դեպքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները միմյանց հետ համաձայնեցնում են հանձնարարության կատարման արդյունքում ձեռք բերված տվյալների գաղտնիության պահպանման պայմաններն ու ժամկետները: