Հոդված 22. Ընդհանուր դրույթներ
Հոդված 22. Ընդհանուր դրույթներ
1. Եթե սույն բաժնի II-V մասերում այլ բան սահմանված չէ, ապա Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում բնակության վայր ունեցող անձանց դեմ հայցերը անկախ նրանց քաղաքացիությունից, ներկայացվում են այդ Պայմանավորվող կողմի դատարաններ, իսկ իրավաբանական անձանց դեմ հայցերը ներկայացվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններ, որի տարածքում գտնվում է իրավաբանական անձի կառավարման մարմինը, նրա ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը:
Եթե գործին մասնակցում են մի քանի պատասխանողներ, որոնք բնակության վայր (գտնվելու վայր) ունեն տարբեր Պայմանավորվող կողմերի տարածքներում, ապա վեճը քննվում է ըստ ցանկացած պատասխանողի բնակության վայրի (գտնվելու վայրի)` հայցվորի ընտրությամբ:
2. Պայմանավորվող կողմի դատարաններն իրավասու են նաև այն դեպքերում, երբ իր տարածքում`
ա) իրականացվում է պատասխանողի ձեռնարկության (մասնաճյուղի) առևտուրը, արդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեությունը,
բ) կատարվել է կամ պետք է լրիվ կամ մասնակիորեն կատարվի վեճի առարկա հանդիսացող պայմանագրերից բխող պարտավորությունը.
գ) պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով հայցվորն ունի մշտական բնակության վայր կամ գտնվելու վայր:
3. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ իրային իրավունքների վերաբերյալ հայցերով բացառապես իրավասու են այդպիսի գույքի գտնվելու վայրի դատարանները:
Բեռների, ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանագրերից բխող` փոխադրողների դեմ հայցերը ներկայացվում են ըստ այն տրանսպորտային կազմակերպության վարչության գտնվելու վայրի, որի դեմ սահմանված կարգով պահանջ է ներկայացված եղել: