Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Հասցեներ և այլ տվյալներ պարզելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Հասցեներ և այլ տվյալներ պարզելը

1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները հարցման հիման վրա միմյանց օգնություն են ցույց տալիս իրենց տարածքներում բնակվող անձանց և իրավաբանական անձանց հասցեները պարզելու գործում, եթե դա պահանջվում է իրենց քաղաքացիների իրավունքների իրականացման համար: Ընդ որում` հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները հաղորդում են իրենց մոտ առկա տվյալները` խնդրանքում նշված անձի հասցեն պարզելու համար:

2. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները միմյանց փոխադարձ օգնություն են ցույց տալիս իրենց տարածքում բնակվող այն անձանց աշխատանքի վայրը (զբաղմունքի տեսակը) և եկամուտները, այդ թվում` բանկային հաշիվներում գտնվող միջոցները, պարզելու գործում, որոնց նկատմամբ հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներում գույքային պահանջներ են ներկայացված քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։