Հոդված 28. Անհայտ բացակայող ճանաչելը և մահացած հայտարարելը: Մահվան փաստը հաստատելը
Հոդված 28. Անհայտ բացակայող ճանաչելը և մահացած հայտարարելը: Մահվան փաստը հաստատելը
1. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու վերաբերյալ գործերով և մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի քաղաքացին է համարվել անձն այն ժամանակ, երբ նա ըստ վերջին տվյալների ողջ է եղել, իսկ այլ անձանց առնչությամբ` անձի վերջին բնակության վայրի արդարադատության հիմնարկները:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի արդարադատության հիմնարկները կարող են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն և նրա տարածքում բնակվող այլ անձի ճանաչել անհայտ բացակայող կամ մահացած, ինչպես նաև հաստատել նրա մահվան փաստը, նրա տարածքում բնակվող այն շահագրգիռ անձանց միջնորդությամբ, որոնց իրավունքներն ու շահերը հիմնված են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության վրա:
3. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու, ինչպես նաև մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործեր քննելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կիրառում են իրենց Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:
Մաս III
Ընտանեկան գործեր