Անցնել բովանդակությանը

Հոդված 64. Որոշակի պայմաններով հանձնարարությունը կատարելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 64. Որոշակի պայմաններով հանձնարարությունը կատարելը

1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կարող է հետաձգել հանձնարարության կատարումը կամ կատարել մասամբ, եթե դրա անհապաղ կատարումը կխանգարի հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կատարվող նախնական քննությանը կամ դատական քննությանը:

2. Մինչև հանձնարարության կատարումը հետաձգելու կամ այն մասամբ կատարելու վերաբերյալ հարցը լուծելը հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը քննում է որոշակի պայմաններով հանձնարարության կատարման հնարավորությունը: Եթե հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը համաձայնում է այդ պայմաններին, ապա նա այդ մասին գրավոր ծանուցում է հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին և կատարում է առաջադրված պայմանները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։