Հոդված 30. Ամուսինների իրավահարաբերությունները
Հոդված 30. Ամուսինների իրավահարաբերությունները
1. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր ունեն:
2. Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և, ընդսմին, երկու ամուսիններն էլ ունեն միևնույն քաղաքացիությունը, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացիները նրանք համարվում են:
3. Եթե ամուսիններից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի, և նրանցից մեկը ապրում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը` մյուսի տարածքում, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են իրենց վերջին համատեղ բնակության վայրը:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք Պայմանավորվող կողմերի տարածքներում համատեղ բնակության վայր չեն ունեցել, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի արդարադատության հիմնարկը գործը քննում է:
5. Ամուսինների անշարժ գույքին վերաբերող իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:
6. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի օրենսդրությունը ենթակա է կիրառման` սույն հոդվածի 1-3-րդ և 5-րդ կետերին համապատասխան: