Անցնել բովանդակությանը

Հոդված 103. Առարկաների փոխանցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 103. Առարկաների փոխանցելը

1. Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են խնդրանքի հիման վրա միմյանց փոխանցել.

ա) այն առարկաները, որոնք օգտագործվել են հանցագործություններ կատարելիս, այդ թվում` հանցագործության գործիքները. այն առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցագործությունների հետևանքով կամ իբրև դրանց համար վարձատրություն, կամ այն առարկաները, որոնք հանցագործը ստացել է այդ կարգով ձեռք բերված առարկաների փոխարեն.

բ) այն առարկաները, որոնք քրեական գործում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն: Այդ առարկաները փոխանցվում են նաև այն դեպքում, երբ հանցագործների հանձնումը չի կարող իրականացվել` նրանց մահվան, փախուստի կամ այլ հանգամանքներով պայմանավորված:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաները հայցվող Պայմանավորվող կողմին անհրաժեշտ են որպես ապացույցներ քրեական գործում, ապա դրանց փոխանցումը կարող է հետաձգվել մինչև գործով վարույթն ավարտելը:

3. Փոխանցված առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ: Քրեական գործով վարույթն ավարտելուց հետո այդ առարկաները պետք է անհատույց վերադարձվեն դրանք հանձնած Պայմանավորվող կողմին, եթե վերջինս դրանցից չի հրաժարվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։