Հոդված 84. Կրկին հանձնելը
Հոդված 84. Կրկին հանձնելը
1. Եթե հանձնված անձը խուսափի քրեական հետապնդումից կամ այն հանցագործության համար պատիժ կրելուց, որի կապակցությամբ հանձնված է եղել, և վերադառնա հայցվող Պայմանավորվող կողմի տարածք, ապա նոր հարցման հիման վրա նա պետք է հանձնվի` առանց սույն Կոնվենցիայի 67-րդ հոդվածում նշված նյութերը ներկայացվելու:
2. Կրկին հանձնելն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` սույն Կոնվենցիային համապատասխան, եթե անձը նոր հանցագործություն է կատարում հայցող Պայմանավորվող կողմի տարածքում, կամ եթե փոխվում է նրան ներկայացված մեղադրանքի ծավալը: