Անցնել բովանդակությանը

Հոդված 91. Քրեական հետապնդում իրականացնելու պարտավորությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 91. Քրեական հետապնդում իրականացնելու պարտավորությունը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է, մյուս Պայմանավորվող կողմի հանձնարարությամբ, Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, քրեական հետապնդում իրականացնել իր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կասկածվում, մեղադրվում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում հանցագործություններ կատարելու մեջ:

Պայմանավորվող կողմերը քրեական հետապնդում են իրականացնում նաև իրենց տարածքներում գտնվող` քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ` նրանց հանձնումը մերժելու դեպքում:

2. Եթե հանցագործությունը, որի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, հանգեցնում է հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջների, ապա այդ պահանջները, վնասի հատուցման վերաբերյալ այդ անձանց միջնորդության առկայության դեպքում, քննվում են տվյալ գործում կամ քաղաքացիական դատավարության կարգով:

3. Հայցվող Պայմանավորվող կողմում քրեական հետապնդումը կարող է իրականացվել` պայմանով, որ արարքը քրեորեն պատժելի է համարվում նաև այդ Պայմանավորվող կողմում:

Կատարած հանցագործության համար դատապարտելու դեպքում նշանակվող պատիժը չի կարող ավելի խիստ լինել, քան այն պատիժն է, որը նախատեսված է հայցող Պայմանավորվող կողմից օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։