Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության բովանդակությունն ու ձևը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության բովանդակությունն ու ձևը

1. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության մեջ պետք է նշվեն.

ա) հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,

բ) հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,

գ) այն գործի անվանումն ու համարը, որով իրավական օգնություն է հայցվում,

դ) ֆիզիկական անձի մասին տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, բնակության վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը. իրավաբանական անձի վերաբերյալ` անվանումը, իրավաբանական հասցեն կամ գտնվելու վայրը, բանկային տվյալները և հարկային կոդերը.

ե) «դ» ենթակետում նշված անձանց ներկայացուցիչների առկայության դեպքում` նրանց ազգանունները, անունները, հայրանուններն ու հասցեները.

զ) հանձնարարությունն ստանալու կամ դրա կատարման ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու անհրաժեշտությունը.

է) հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները:

2. Փաստաթուղթ հանձնելու մասին հանձնարարության մեջ պետք է նաև նշված լինեն ստացողի ճիշտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը:

3. Հանձնարարությունը պետք է ստորագրվի այն անձի կողմից, որի վարույթում գտնվում է գործը, և ամրագրվի հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի զինանշանի պատկերն ունեցող կնիքով: Հանձնարարության մեջ նշվում են նաև հաղորդակցման հեռախոսները և կապի այլ միջոցները:

4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի պահանջներին համապատասխան ձևակերպված իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին է ուղարկվում հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի ղեկավարի կողմից` սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ:

5. Անհետաձգելի դեպքերում սույն հոդվածով սահմանված կանոններին համապատասխան ձևակերպված իրավական օգնության մասին հանձնարարությունը կարող է ուղարկվել հեռագրատիպային կապով, ինչպես նաև կապուղիների այլ միջոցների օգտագործմամբ: Միաժամանակ հանձնարարության բնօրինակը պետք է ուղարկվի փոստով կամ սուրհանդակի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։