Անցնել բովանդակությանը

Հոդված 80. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 80. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները

1. Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը կատարած այն հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել:

2. Առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` անձը չի կարող հանձնվել երրորդ պետության:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված` հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը քրեական վարույթի ավարտից հետո` մինչև 30 օրը լրանալը, չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից կամ եթե ինքնակամ վերադառնում է այնտեղ: Այս ժամկետի մեջ չի հաշվվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չէր կարող հեռանալ` իրենից անկախ պատճառներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։