Հոդված 54. Որոշումները ճանաչելը և կատարելը
Հոդված 54. Որոշումները ճանաչելը և կատարելը
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով ճանաչում և կատարում է մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում կայացված հետևյալ որոշումները`
ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների որոշումները` ներառյալ այդպիսի գործերով դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունները և դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը (այսուհետ` որոշումներ).
բ) վնասի հատուցման, տուգանքների բռնագանձման և բռնագրավման վերաբերյալ քրեական գործերով դատարանների դատավճիռները (որոշումները).
գ) հայցի ապահովման նպատակով գույքը` ներառյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, կալանքի տակ դնելու վերաբերյալ դատարանների որոշումները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ճանաչումը և կատարումը իրականացվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան: