Անցնել բովանդակությանը

Հոդված 78. Ժամանակավոր հանձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 78. Ժամանակավոր հանձնելը

1. Եթե սույն Կոնվենցիայի 77-րդ հոդվածով նախատեսված հանձնումը հետաձգելը կարող է հանգեցնել քրեական հետապնդման վաղեմության ժամկետի լրանալուն կամ խանգարել հանցագործության քննությանը, ապա անձը, որի հանձնումը հայցվում է, միջնորդության հիման վրա կարող է հանձնվել ժամանակավոր:

2. Ժամանակավոր հանձնված անձը պետք է հայցվող Պայմանավորվող կողմին վերադարձվի քրեական գործով այն դատավարական գործողությունները կատարելուց հետո, որոնց համար նա հանձնվել էր, բայց ոչ ուշ, քան անձի հանձնման օրվանից 90 օրվա ընթացքում:

Հիմնավոր դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության մարմնի կողմից այդ ժամկետը կարող է երկարացվել հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկի միջնորդությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։