Հոդված 75. Կալանքի վերցված անձին ազատելը
Հոդված 75. Կալանքի վերցված անձին ազատելը
Սույն Կոնվենցիային համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կալանքի վերցված անձը պետք է անհապաղ ազատվի, եթե.
ա) հայցող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկից ծանուցում է ստացվել տվյալ անձին ազատելու անհրաժեշտության մասին.
բ) հանձնման վերաբերյալ հարցումը և դրան կցվող փաստաթղթերը, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 67-րդ հոդվածով, հետախուզվող անձին ձերբակալելու պահից հաշվված` 40 օրվա ընթացքում չեն ներկայացվել.
գ) սույն Կոնվենցիայի 71-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմից պահանջված` հանձնման վերաբերյալ հարցման առնչությամբ լրացուցիչ տեղեկությունները այդ հոդվածով սահմանված ժամկետում չեն ներկայացվել.
դ) կալանքի վերցնելու վերաբերյալ որոշման մեջ նշված` հանձնման ենթակա անձին կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է, և հայցող Պայմանավորվող կողմը չի ներկայացրել այդ ժամկետը երկարացնելու մասին որոշման պատճենը: